«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մայքլ Կարրիկը հայտնել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան 2014թ-ի աշխարհի առաջնությունից հետո:
Կարրիկը, ով հուլիսին դարձավ 32 տարեկան, «Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է համարվում:
-Կարիերան ավարտելու մասին մտածելու որևէ պատճառ չկա: Երբեք չես իմանա, թե ինչ կլինի, բայց ես չեմ ասի, որ պատրաստվում եմ հեռանալ:
Փոլ Սքոուլզը և Ռայան Գիգգսը գերազանց օրինակներ են: Ես չեմ ասում, որ կարող եմ անել այն, ինչ նրանց է հաջողվել անել, սակայն կարելի է ոգեշնչվել նրանց օրինակով:
Մի քանի տարի առաջ շատերը չէին հավատում, որ Ռիո Ֆերդինանդին կհաջողվի երկար խաղալ: Սակայն նա շարունակում է խաղալ, ինպես և առաջ: Կարծում եմ, որ փորձ հավաքելով, դու կարող ես քեզնից մաքսիմալ արդյունք ստանալ,- Կարրիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: