«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնեց «Սաութհեմպտոնի» և Սենեգալի ազգային հավաքականի կիսապաշտպան Սադիո Մանեին գնելու մասին։
Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «սրբերն» ընդունել են «կարմիրների»՝ 30 մլն ֆունտի առաջարկը։ Իսկ արդեն հաջորդ օրը Մանեն բուժզննում անցնելու համար մեկնեց Լիվերպուլ։
Հետո «Էնֆիլդի» ակումբը համաձայնության եկավ ֆուտբոլիստի հետ և այսօր երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց նրա հետ։ 24-ամյա Մանեն երկու փայլուն մրցաշրջան է անցկացրել Պրեմիեր Լիգայում։ «Սաութհեմպտոնում» նա մասնակցլե է 75 խաղի՝ դառնալով 25 գոլի հեղինակ։
-Այսօր մեծ օր է ինձ համար, և ես շատ ուրախ եմ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին միանալու համար։ Այս ակումբը շատ տիտղոսներ է նվաճել և մեծ պատմություն ունի,֊ ասել է Մանեն։