Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Բըրնլիին»։
Այս խաղում կրկին հայտավորված չէր Հենրիխ Մխիթարյանը, ով տրիբունայից էր հետևում հանդիպմանը։ «Յունայթեդը» 37 հարված կատարեց դարպասին, սակայն չկարողացավ գրավել Թոմ Հիթոնի պաշտպանած դարպասը և բավարարվեց վաստակած 1 միավորով։
Այս հանդիպումից հետո «կարմիր սատանաները» նահանջեցին 8-րդ հորիզոնական։