Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի մեկնարկը տրվեց Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Յունայթեդը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Կրիստալ Փելեսին»:
Հանդիպման ելքը վճռվեց 44-րդ րոպեին, երբ մրցավարը հյուրերին թողեց 10 ֆուտբոլիստներով և 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Ռոբին Վան Պերսին՝ 1:0: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «մանկունյանցիների» երկրորդ գնդակը խփեց Ուեյն Ռունին:
«Յունայթեդը» հաղթեց 2:0 հաշվով և բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլեր․ վան Պերսի՝ 45ր (11մ), Ռունի՝ 81ր:
Հեռացում․ Դիկաչոի՝ 44ր