Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր վերջին հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»:
«Օլդ Թրաֆորդում» բավական դրամատիկ խաղ ստացվեց, որում գրանցվեց մարտական ոչ ոքի: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Սթիվ Սիդուելը, ում խփած գոլի շնորհիվ մինչև 78-րդ րոպեն լոնդոնցիները առաջ էին հաշվի մեջ: Սակայն Մոյեսի սաները կամային հատկանիշներ դրսևորեցին և կարողացան 2 րոպեի ընթացքում վերականգնել հաշվի հավասարությունը և առաջ անցնել հաշվի մեջ: Գոլերի հեղինակ դարձան Ռոբին վան Պերսին և Մայքլ Կարրիկը: Թվում էր, թե ամեն ինչ վճռված է, երբ խաղի վերջին րոպեին գնդակը Դե Խեայի դարպասն ուղարկեց Դարեն Բենթը (2:2):
Այս խաղից հետո «Յունայթեդը» կշարունակի վաստակած 41 միավորով զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Սիդուել՝ 19ր, վան Պերսի՝ 78ր, Կարրիկ՝ 80ր, Բենթ՝ 90ր: