Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց 15-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»: Սէր Ալեքսի սաները վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 3:1 հաշվով: Խաղի 16-րդ րոպեին հաշիվը բացեց «Յունայթեդի» ռմբարկու Ռոբին Վան Պերսին՝ 1:0: Իսկ 3 րոպե հետո Թոմ Քլևերլին կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ 2:0:
Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին Ռոբին Վան Պերսիի հիանալի փոխանցումից հետո «մանկունյանցիների» երրորդ գոլը խփեց Ուեյն Ռունին՝ 3:0: Հյուրերը 72-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ֆրեյզեր Քեմպբելը՝ 3:1:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակած 42 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Վան Պերսի՝ 16ր, Քլևերլի՝ 19ր, Ռունի՝ 59, Քեմպբել՝ 72ր