Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության նորեկ «Նյուքասլ Յունայթեդի» հետ։
«Կարմիր սատանաները» կամային հաղթանակ տարան «Օլդ Թրաֆորդում»։ Առաջինը գնդակ բաց թողնելուց հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը 4 անընդմեջ գնդակ ուղարկեց «կաչաղակների» դարպասը։ Դուայթ Գեյլի գոլին առաջին խաղակեսում պատասխանեցին Անտոնի Մարսյալը և Քրիս Սմոլինգը, իսկ երկրորդ խաղակեսում դաշտի տերերի առավելությունը մեծացրին Պոլ Պոգբան և Ռոմելու Լուկակուն։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 26 միավորով վերադարձավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Գեյլ․ 14ր, Մարսյալ՝ 37ր, Սմոլինգ՝ 45ր, Պոգբա՝ 54ր, Լուկակու՝ 70ր։