Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց հետ մանչեսթերյան դերբիում կմրցեն ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:
Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա 15 միավորի տարբերությունը ինտրիգ չի հաղորդում խաղին: Սակայն այս երկու ակումբների հակամարտությունը շատ հին է և մանչեսթեյան դերբին միշտ եղել է եվրոպական ֆուտբոլի ամենադիտարժան հանդիպումներից մեկը:
«Մանչեսթեր Յունայթեդը» միակ թիմն է, որին ընթացիկ մրցաշրջանում հաջողվել է հաղթել «Սիթիին» սեփական հարկի տակ: Այդ խաղում հաղթական գնդակը խփեց Ռոբին Վան Պերսին:
Այս պահին «կարմիր սատանաները» հիանալի մարզավիճակում են գնվում: «Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի վերջին վեց խաղերում մրցակցի դարպասը 11 գնդակ է ուղարկել՝ սեփական դարպասը պահելով անառիկ:
Ինչ վերաբերվում է վնասվածքներին, ապա այս խաղին կարող է մասնակցել Ռաֆայել Դա Սիլվան, ում Սէր Ալեքսը ցանկանում է տեսնել «Սիթիի» հետ խաղում: Հյուրերից շարք են վերադարձել Միկա Ռիչարդսը և Ջեք Ռոդվելը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին:
Խաղին կարող եք հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:
Մեր կանխատեսումը՝ 1:2