«Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին հանել է իր տրանսֆերային ցուցակից:
Գերմանիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը այս շաբաթ խոստովանել էր, որ իրեն հաճելի է լսել այնպիսի ակումբների հետաքրքրության մասին, ինչպիսին «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդն» են: Նրանց ներկայացուցիչները վաղուց են հետևում Մարիոյի խաղին:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «կարմիր սատանաների» սկաուտները անցած ամառվանից մշտապես հետևում էին Գյոտցեին, սակայն այժմ որոշել են հրաժարվել Մարիոին ձեռք բերելու մտքից:
«Յունայթեդում» հասկանում են, որ թիմը ամռանը պետք է համալրվի նոր ֆուտբոլիստներով: Սակայն Սէր Ալեքսը գիտի, որ Գյոտցեի նման ձեռքբերումը կարող է վնասել ակումբի բյուջեին, ինչի համար նրանք թիմը ուժեղացնելու այլ տարբերակ կգտնեն: