«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին մեկ տարով վարձակալելու մասին: Մանկունյանցիները նաև ձեռք են բերել կոլումբիացու ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք:
Ռադամելը «Մոնակոյում» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց, իսկ դրանից առաջ խաղում էր Մադրիդի «Ատլետիկոյում», որտեղ անցկացրած 91 խաղում դարձավ 70 գոլի հեղինակ: Պակաս արդյունավետ չէին Ֆալկաոյի ելույթները նաև «Պորտուում»՝ 87 խաղում 72 գոլ:
Լուրերի համաձայն, Ռադամելին վարձակալելու համար «Յունայթեդը» ֆրանսիական ակումբին 6 մլն ֆունտ է վճարել: «Կարմիր սատանաները» նաև իրենց վրա են վերցրել ֆուտբոլիստի ողջ աշխատավարձը՝ շաբաթական 346 հզր ֆունտ: Մեկ տարի հետո «Յունայթեդը», ցանկության դեպքում, կարող է Ֆալկաոյի ամբողջական տրանսֆերը գնել 52 մլն ֆունտով: