Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից դուրս մնալով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» զրկվեց 22 մլն ֆունտ եկամտից:
«Կարմիր սատանաները» հասան մինչև 1/8 եզրափակիչ Չեմպիոնների Լիգայի ներկայիս առաջնությունում, որտեղ պարտվեցին Մադրիդի «Ռեալին»:
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Յունայթեդն» այս տարի ՈՒԵՖԱ-ից կստանա 34 մլն ֆունտ պարգևատրում: Մեկ տարի առաջ «մանկունյանցիները» չկարողացան հաղթահարել խմբային փուլը և ստացան ընդամենը 30.4 մլն:
Մինչդեռ, եթե Սէր Ալեքս Ֆերգյուսոնի սաները հասնեին եզրափակիչ, ապա կստանային նվազագույնը 56 մլն: