Պրեմեր Լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջատար «Չելսիին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որում «ազնվականները» կամային հաղթանակ տարան։ Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում, երբ գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Գարի Կեհիլը։
60-րդ րոպեին Դիեգո Կոստան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 10 րոպե հետո նրա փոխանցումից հետո լոնդոնյան ակումբին առաջ մեղեց Վիլլիանը։ Հյուրերի երրորդ գոլն էլ խփեց Էդեն Ազարը։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 34 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղուսակը։
Գոլեր․ Կեհիլ՝ 45ր (ինքն․), Կոստա՝ 60ր, Վիլլիան՝ 70ր, Ազար՝ 90ր
Հեռացումներ․ Ագուերո՝ 90+6ր, Ֆերնանդինյո՝ 90+7ր։