Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդն» էր։
«Քաղաքայինները» վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ հաղթելով 4-1 հաշվով։ Մանուել Պելեգրինիի թիմից գոլերի հեղինակ դարձան Ռահիմ Ստերլինգը, Յայա Տուրեն, Քևին Դե Բրյույնեն և Վիլֆրիդ Բոնին, իսկ «սև կատուների» միակ գոլը խփեց Ֆաբիո Բորինին։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 35 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ստերլինգ՝ 12ր, Տուրե՝ 17ր, Բոնի՝ 22ր, Դե Բրյույնե՝ 54ր, Բորինի՝ 59ր: