«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրն իր ակումբի բաժնետոմսերի 13%-ը վաճառել է չինացի ներդրողի՝ այդ գործարքից ստանալով 400 մլն դոլար (265 մլն ֆունտ)։
Այս պարագայում, չինական China Media Capital Holdings և CITIC Capital կոնսորցիումը դառնում է City Football Group (CFG) խմբի բաժնետեր, որին են պատկանում «Մանչեսթեր Սիթին», «Նյու Յորք Սիթին» և «Մելբուռն Սիթին», ինչպես նաև բաժնեմաս «Յոկոհամա Մարինոսից»։
Հիշեցնենք, որ այս գործարքին նախորդեց հոկտեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի այցը Մանչեսթեր։
-Ֆուտբոլն այն սպորտաձևն է, որն ամենաշատ սիրվածն է, որով ամենաշատն են զբաղվում և ամենաշատն են դիտում աշխարհում և Չինաստանում։ Այս խաղի հանդեպ հետաքրքրութունը յուրօրինակ և զարմանալի է։
Մենք երկար ենք աշխատել ճիշտ գործընկեր գտնելու և ճիշտ կառույցներ ստեղծելու համար,- ասել է CFG-ի նախագահ Հալդուն Ալ Մուբարակը։