«Չելսին» զիջեց իր տեղը «Մանչեսթեր Սիթիին»: Այս պահին «Սիթին» Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրող ակումբն է: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
2012 թվականի հունիսի ֆինանսական տարվա տվյալներով «ազնվականները» 171 մլն ֆունտ են վատնել աշխատավարձի վրա, որը 18 մլն-ով քիչ է, քան անցած տարի: Այս նույն ժամանակահատվածում «քաղաքայինների» ֆինանսական հաշվետվությունը կազմել է 200 մլն ֆունտ:
Պետք է նշել, որ առաջին անգամ է «Չելսին» ավարտում տարին ոչ միայն ծախսերի կրճատմամբ, այլև եկամտի ավելացմամբ` 1.4 մլն ֆունտ: Լոնդոնյան ակումբը փորձում է գործել ըստ ՈՒԵՖԱ-ի fair play-ի:
Ավելացնենք, որ այս աղյուսակի երրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդն» է 160 մլն ֆունտով: