«Մանչեսթեր Սիթին» գնել է ավստրալիական «Մելբուռն Հարթ» ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որին խոստացել է ֆինանսական մեծ աջակցություն:
«Մելբուռնը» ձախողել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը՝ 20 խաղ անցկացնելով առանց հաղթանակի, սակայն այժմ ակումբի համար նոր ժամանակներ են սկվսում: Նշենք, որ «Մելբուռնի» ավագը «Լիվերպուլի» և «Լիդսի» նախկին հարձակվող Հարրի Կյուելլն է:
Այսպիսով «Հարթը» դարձավ «քաղաքայինների» երկրորդ դուստր ակումբը: Այժմ աշխատանքներ են տարվում «Նյու-Յորք Սիթի» ակումբի ստեղծման համար, որը 2015թ-ից հանդես կգա ՄԼՍ-ում: