«Մանչեսթեր Սիթին» ընդունել է արաբական «Ալ-Նասրի» առաջարկը՝ պաշտպան Էմերիկ Լապորտին ձեռք բերելու համար:
Լապորտի օրերը «Սիթիում» հաշված են այն պահից, երբ «Սիթին» 77,6 միլիոն ֆունտով ձեռք բերեց Յոշկո Գվարդիոլին «ՌԲ Լեյպցիգից»:
Էմերիկը ի սկզբանե որոշել է հեռանալ «Սիթիից» այս ամառ, քանի որ նախորդ մրցաշրջանում «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վերջին ընտրությունն էր հանդիսանում՝ Պրեմիեր լիգայում ընդամենը 12 հանդիպում անցկացնելով:
Իսկ այժմ Լապորտը մոտ է «Սիթիից» բաժանվելուն։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, 29 ամյա իսպանացի ֆուտբոլիստը բաց է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մտքի համար:
«Ալ-Նասրը» շատ ակտիվ է տրանսֆերային շուկայում՝ այս ամառվա սկզբին գնելով Սադիո Մանեին, Մարսելո Բրոզովիչին, Սեկո Ֆոֆանային և Ալեքս Տելեսին: Իսկ դեկտեմբերին արաբական ակումբը պայմանագիր կնքեց Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Բացի այդ, Լապորտի անունը կապում էին նաև «Արսենալի» հետ, որը վնասվածքի պատճառով մի քանի ամսով կորցրեց իր նորեկ Յուրիեն Թիմբերին: