«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian պարբերականը:
«Քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ չէ բավարարելու ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: Այս պահին նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 300 հազար ֆունտ ներառյալ բոնուսները:
Ռունիի տրանսֆերի համար «Սիթին» ստիպված պետք է լինի վաճառել իր մի քանի ֆուտբոլիստներին: Ակումբը, սակայն, դեռ պատրաստ չէ դրան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յունայթեդը» ցանկանում է վաճառել Ռունիին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա տրանսֆերային արժեքը կարող է կազմել 20 մլն ֆունտ: