«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր դժգոհությունն է հայտնել թիմի դարպասապահ Ջո Հարտից: Իտալացու կարծիքով Հարտը չափից շատ սխալներ է թույլ տալիս:
Հարտին կարելի է համարել «Սաութհեմպտոնի» հետ խաղում առաջին երկու գոլերի գլխավոր մեղավորը: Ջոն սխալներ էր թույլ տվել նաև նախորդ խաղում, ինչն էլ առաջացրեց Մանչինիի դժգոհությունը:
-Դա կոպիտ սխալ էր Հարտի կողմից: Ջոն չափից շատ է սխալներ թույլ տալիս: Նա ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ հաջող չի հանդես գալիս,- ասել է Մանչինին: Goal