«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր թիմի չեմպիոնական տիտղոսը պահելու շանսերը գնահատել է 10%:
Շաբաթ օրը «քաղաքայինները» անակնկալ պարտություն կրեցին «Սաութհեմպտոնից»՝ 3:1: Այժմ սկզբունքային միցակից «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միավորների տարբերությունը 9 է, և «Յունայթեդը» մեկ խաղ պակաս է խաղացել:
Արդեն այսօր՝ «Յունայթեդ» – «Էվերթոն» խաղից առաջ, Մանչինին ցածր է գնահատել իր թիմի չեմպիոնության շանսերը: Առաջնության մնացած 12 տուրում հաղթանակ տանելը իտալացի մասնագետը ռեալ չի համարում:
-Կարծում եմ, որ մեր չեմպիոնության շանսերը այժմ կարելի է գնահատել 10%: Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի հաղթել մնացած 12 խաղում: Դա բավական դժվար կլինի:
Ի՞նչ կարող եմ ասել ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ: Իրենք գիտեն, որ շատ վատ խաղացին: Կարծում եմ, որ սա վերջին երկու տարվա մեջ մեր վատագույն խաղն էր:
Մենք զգացինք Կոմպանիի, Նաստասիչի բացակայությունը: Մեր մի քանի ֆուտբոլիստներ լավ մարզավիճակում չեն,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է Ռոբերտո Մանչինին: