«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը վնասվածքից հետո վերսկսել է լիարժեք մարզումները։
«Չելսիից» 60 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո Մաունտն անցկացրել է ընդամենը երկու հանդիպում, որոնցից երկրորդում՝ օգոստոսին «Տոտտենհեմի» դեմ խաղում, վնասվածք է ստացել:
Այնուամենայնիվ, «Յունայթեդը» երկուշաբթի օրը հայտարարեց, որ 24 ամյա անգլիացին հինգ շաբաթ դուրս մնալուց հետո վերադարձել է թիմի հիմնական մարզումներին:
Այսպիսով, Մաունտը կարող է վերադառնալ ֆուտբոլային խաղադաշտ արդեն երեքշաբթի օրը կայանալիք Լիգայի գավաթի 3-րդ տուրի՝ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում: «Յունայթեդը» հաջորդ շաբաթ օրը կխաղա «արծիվների» դեմ, բայց այս անգամ Պրեմիեր լիգայում:
«Յունայթեդը» նաև ասում է, որ պաշտպան Հարի Մագուայրը նույնպես վերադարձել է լիարժեք մարզումներին: Իսկ Ռաֆայել Վարանը և Սոֆյան Ամրաբատը շաբաթ օրը խաղացին «Բերնլիի» դեմ։ Այսպիսով «կարմիր սատանաների» մոտ վնասվածքների ճգնաժամն աստիճանաբար թուլանում է: