«Մանչեսթեր Յունայթեդը» գալիք ամառային տրանսֆերային նպատակների ցուցակում ավելացրել է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտի անունը։
Այժմ Մաունտի գործող պայմանագրի ավարտին մնացել է մեկ լրիվ տարի, և վերջերս պարզվեց, որ Մեյսոնը մերժել է «Չելսիի» առաջարկը՝ շաբաթական 250,000 ֆունտ ստեռլինգով:
Ըստ երևույթին, պատճառը գումարը չէ, և Մաունտը հրաժարվում է պայմանագիրը երկարաձգել «ազնվականների» հետ, քանի որ թիմում ունի սահմանափակ դեր։ Մեյսոնը վերջերս հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում և ցուցադրում է բավականին միջակ խաղ:
Այս ամենը «Չելսիին» մղում է ազատվել իր սանից գալիք ամռանը, և «Յունայթեդը» խոստանում է լինել Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Յունայթեդը» դիտարկում է Մաունտին՝ որպես Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ավելի մատչելի այլընտրանք:
Բելինգհեմի ծառայություններով հետաքրքրված է մեծ թվով թոփ ակումբներ և նրա տրանսֆերը գնահատվում է նվազագույնը 100 միլիոն ֆունտ, մինչդեռ Մաունըը կարող է հասանելի դառնալ մոտ 50 միլիոն ֆունտով: