«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատան նորից հիշել է Ռոբերտո Դի Մատեոյին, ով այլևս չի մարզում «ազնվականներին»:
-Ինը ամսում Դի Մատեոն հաղթեց երկու գավաթ, ինչը շատ դժվար է անել: Սակայն արդյունքում նա հեռացվեց: Ֆուտբոլը բարդ է և անարդար:
Վեց ամիս առաջ մենք նշում էինք Չեմպիոնների Լիգայում մեր հաղթանակը, իսկ այժմ նա ակումբում չէ: Բայց ես միշտ կհիշեմ երկրպագուների ուրախությունը: Ես չեմ մոռանա այն օրը, երբ երկրպագուները դուրս էին եկել Լոնդոնի փողոցներ և ողջունում էին մեզ, այդ ամենի համար մենք պարտական ենք Ռոբերտո Դի Մատեոյին- ասել է «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան: