«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ պաշտպան Ժոել Մատիպը պատռել է ծնկի խաչաձև կապանները և այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Անցած կիրակի «Լիվերպուլի» և «Ֆուլհեմի» միջև կայացած հանդիպման 69-րդ րոպեյին Մատիպը ստիպված եղավ փոխարինվել:
Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Կլոպը պարզեց, որ դեռ չի ստացել խորը հետազոտության արդյունքները, սակայն չորեքշաբթի երեկոյան «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ 0-2 հաշվով հաղթանակից հետո Յուրգենն տեղեկություն տվեց Ժոելի առողջական վիճակի մասին։
«Նա պատռել է ծնկի խաչաձև կապանները: Ցավոք, դա այն էր, ինչ ես սպասում էի առաջին ակնթարթից: Ամեն ինչ տանում էր դեպի դրան: – Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ Մատիպի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, ուստի կիրակնօրյա հաղթանակը «սպիտակների» նկատմամբ կարող է մնալ 32 ամյա կամերունցու վերջին հանդիպումը մերսիսայդյան ակումբի կազմում։