Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի «Ուիգան» – «Նյուքասլ» մրցավեճում բավական սկանդալային պահ է եղել: Կիրակի օրը կայացած խաղում «Ուիգանի» ֆուտբոլիստ Քալում Մակմանամանը «Նյուքասլի» ֆուտբոլիստ Մասադիո Հայդարայի նկատմաբ կոպիտ խախտման համար չպատժվեց դեղին քարտով:
Դա տեղի է ունեցել խաղի 21-րդ րոպեին, երբ Քալումը ոտքով հարվածեց Հայդարայի ծնկին: Խաղի գլխավոր մրցավար Մարկ Հալսին չպատժեց անգլիացուն:
Հարվածից հետո Հայդարան փոխարինվեց և այժմ հայտնի է, որ ֆրանսիացին կարող է բաց թողնել մի քանի շաբաթ: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ուիգանը» հաղթեց 2:1 հաշվով: