«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը կարծում է, որ «Արսենալն» արտագնա խաղերի համար ավելի շատ է պատրաստվում, եթե դատելու լինենք «Քրեյվն Քոթեջում» կայացած խաղով:
«Աստոն Վիլլայից» կրած տնային պարտությունից հետո «Արսենալն» արտագնա խաղում վստահ հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ՝ 1:3:
-Նրանք ոչնչից երկու գնդակ խփեցին, դրա համար ես չեմ կարծում, թե նրանց հնարավորությունները շատ էր: Ժիրուի գոլը նման էր հաջողության պահի: Նախ, ինչպես ինձ թվաց, այդ դրվագում խաղից դուրս իրավիճակ էր:
Սակայն երևում էր, որ «Արսենալն» ավելի լավ խաղաց, քան տանը,- Յոլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: