«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելն արդեն վերադարձել է մարզումներին, սակայն չի կարողանա իր թիմին օգնել Չեմպիոնների Լիգայում «Լուդոգորեցի» դեմ խաղի ժամանակ:
29-ամյա սլովակը բաց թողեց Պրեմիեր Լիգայում «Աստոն Վիլլայի» դեմ խաղը, որում «կարմիրները» սեփական հարկի տակ պարտվեցին 0:1 հաշվով:
Մարտինը, ով այդ վնասվածքն ստացել է օգոստոսի 25-ին, բաց կթողնի Բուլղարիայի չեմպիոնի դեմ հանդիպումը:
-Մարտինը շատ լավ է աշխատում: Երեկ նա վերադարձել է ընդհանուր խումբ: Վաղվա խաղին նա չի կարողանա մասնակցել, սակայն նա պատրաստ կլինի «Վեստ Հեմի» դեմ հանդիպմանը,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բրենդան Ռոջերսը: