«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար Վան Պերսին նույնն է, ինչ «Բարսելոնայի» համար Լիոնել Մեսսին:
Պրեմիեր Լիգայի 17 տուրում Վան Պերսին 12 գոլ է խփել:
-Վան Պերսին կարող է գոլ ստեղծել գործնականում ոչնչից: Կարծես ոչինչ չի լինի, քո պաշտպանները գտնվում են իրենց դիրքում, սակայն հանկարծակի նա հայտնվում է դարպասի մոտ:
«Յունայթեդը» առանց Վան Պերսիի նույնն է, ինչ «Բարսելոնան» առանց Լեո Մեսսիի:
«Մանչեսթերը» 30 մլն վճարեց ֆուտբոլիստի համար, ում պայմանագրի լրանալուն մնացել էր 1 տարի: Դա ցույց է տալիս, թե «մանկունյանցինրը» ինչքան բարձր են գնահատում Վան Պերսիին: Նա ուղղակի փայլուն ֆուտբոլիստ է,- ասել է Օ’Նիլը: Goal”