«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի խաղա մոտ երեք ամիս:
Հիշեցնենք, որ Մարտինեսը բաց թողեց անցած մրցաշրջանի ավարտը՝ ապրիլին ոտնաթաթի մետատարսային ոսկորի կոտրվածքից հետո։
25 ամյա արգենտինացին ապաքինվել է մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը, սակայն նա կրկին վնասվեց սեպտեմբերի 3-ին «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի շրջանակներում պարտված խաղում (3:1):
Այդ դեպքից հետո Մարտինեսը կարողացավ խաղալ «Բրայթոնի» և «Բավարիայի» դեմ, սակայն բաց թողեց «Բերնլիի» և «Կրիստալ Փելեսի» նկատմամբ հաղթանակները։
Ըստ BBC-ի, Լիսանդրոյին վերականգնվելու համար կպահանջվի երկու-երեք ամիս, որի ընթացքում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ընտրության տարբերակները պաշտպանության կենտրոնում կսահմանափակվեն Ռաֆայել Վարանով, Վիկտոր Լինդելոֆով, Հարի Մագուայրով և Ջոննի Էվանսով:
«Յունայթեդում» վնասվածքների պատճառով բացակայում են նաև հիմնական եզրային պաշտպաններ՝ Լյուկ Շոուն և Աարոն Վան-Բիսական: