«Բրենթֆորդից» 4:0 հաշվով կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը կրկին դիմել է ակումբի ղեկավարությանը ձեռքբերումնների համար :
Այս ամառ «Յունայթեդին» առայժմ հաջողվել է ուժեղացնել կազմը միայն Լիսանդրո Մարտինեսով, Տիրել Մալասիայով և Քրիստիան Էրիկսենով:
Շաբաթ օրը «Բրենթֆորդից» կրած պարտությունը ցույց տվեց, որ այս խաղացողները բավարար չեն «կարմիր սատանաների» համար, ուստի Տեն Հագը պահանջում է որակյալ խթանում տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում:
«Մենք պետք է ավելի բարձր չափանիշներ ապահովենք, քան այսօր, մենք որպես թիմ բարդ գործընթացի մեջ ենք, այլ մեկնարկ էինք ակնկալում, սա այն չէ, ինչ սպասում էինք»:
«Մեզ նոր խաղացողներ են պետք: Մեզ որակյալ խաղացողներ են պետք: Մենք պետք է աշխատենք դրա վրա, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համոզենք նրանց գալ մեզ մոտ», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն: