Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գովաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին Իտալիայի հավաքականի դեմ 3:1 հաշվով հաղթանակից հետո:
Մադրիդի «Ռեալի» կազմում իր առաջին 10 խաղում 10 գոլ խփելով՝ 20 ամյա Բելինգհեմը այդ հիանալի մարզավիճակը տեղափոխել է ազգային թիմ: Ջուդը առանցքային դեր խաղաց իտալացիների նկատմամբ կամային հաղթանակի մեջ, ինչի շնորհիվ անգլիացիները Եվրո 2024-ի ուղեգիր նվաճեցին։
Ուեմբլիում կայացած եզրափակիչ սուլիչից հետո Բելինգհեմը բուռն ծափահարությունների և մեծ գրկախառնության արժանացավ Սաութգեյթի կողմից, և Գարեթը չէր կարող ավելի ուրախ լինել, որ իր զինանոցում այդպիսի որակյալ խաղացող ունի:
«Նա անհավանական ոգի ունի: Անհավանական է, որ իր տարիքի խաղացողը ցուցաբերում է նման հասունություն և նման խելացիություն: Մենք բախտավոր ենք, որ ունենք նրան: Նա կատալիզատոր է, ինչպես է նա տանում իրեն և ինչպես է խաղում խաղադաշտում, քանի որ եկել է այստեղ»:֊ Սաութգեյթի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։