• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեսութ Օզիլ. «Մյուս առաջնությունները չեն կարող համեմատվել Պրեմիեր Լիգայի հետ»

Մեսութ Օզիլ«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ եվրոպական այլ երկրների ազգային առաջնությունները իրենց մակարդակով չեն կարող համեմատվել Պրեմիեր Լիգայի հետ:

25-ամյա Օզիլն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ Բունդեսլիգայում և Լա Լիգայում, սակայն իր համար Պրեմիեր Լիգան մրցակցության առումով անհամեմատելի է:

-Իհարկե, Պրեմիեր Լիգան ամենաուժեղ առաջնությունն է, քանի որ այստեղ մակարդակների տարբերությունը շատ քիչ է: Կարծում եմ՝ այս առումով Պրեմիեր Լիգան անհամեմատելի է մյուս առաջնությունների հետ:

Պրեմիեր Լիգայում յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի, ինչն էլ այս առաջնությունն անկանխատեսելի է դարձնում: Մեր նպատակն է չկորցնել զգոնությունը և շարունակել լավ խաղ ցուցադրել,- Օզիլի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր