«Բրայթոնը» և «Բերնլին» հետաքրքրված են «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլների ծառայություններով, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։
Միլները «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից, այս ընթացքում հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը և Չեմպիոնների լիգան։
37 ամյա անգլիացին այս մրցաշրջանում մասնակցել է հանդիպումների բացառապես ռոտացիայի շնորհիվ՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մեկնարկային կազմում է հայտնվել ընդամենը վեց անգամ:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է պահել Միլներին, սակայն մինչ այժմ վետերանը համաձայնություն չունի մերսիսայդյան ակումբի ղեկավարների հետ։
Միլները ունի նաև այլ տարբերակներ: Ջեյմսին ցանկանում է ստանալ ոչ միայն «Բրայթոնը», այլև Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Բերնլին»։
«Բերնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին երեք ամսով փոքր է Միլներից, ում հետ նրանք միասին խաղացել են «Մանչեսթեր Սիթիում»: