«Չելսիի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալաքը կասկածի տակ է դրել «կապույտների» սեփականատեր Թոդ Բելիի որոշումը՝ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հեռացնելու մասին:
Տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ շաբաթ չանցած Բելին ցույց տվեց Տուխելին՝ Բալաքի հայրենակցին, դռան տեղը՝ թույլ չտալով Թոմասին նորմալ աշխատել ամռանը հրավիրված խաղացողների հետ։
Բալաքի խոսքով՝ Բելին չափազանց անփույթ է վարվել՝ շոկի ենթարկելով նման մեծ և հաջողակ ֆուտբոլային ակումբը։
«Ես զարմացած եմ այս պաշտոնանկությունից: Զարմանալի է, որ մազչին այդքան արագ հեռացնում են աշխատանքից: Հատկապես, երբ հաշվի ես առնում, որ Տուխելը հասել է հսկայական հաջողությունների, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում է հաղթելը»:
«Ժամանակը ցույց կտա, արդյոք սա ճիշտ որոշում էր: Ես համոզված եմ, որ նման հաջողակ և մեծ ակումբի հետ պետք է զգույշ վարվել: «Չելսիին» որևէ ցնցում պետք չէ: Բելին այլ կերպ է վարվում և առաջ է գնում»,- ասել է Բալաքը Bild-ին տված հարցազրույցում: