Համաձայն The Telegraph-ի, այս շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Միկա Ռիչարդսը կսկսի նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ակումբի հետ :
24-ամյա Ռիչարդսը գրեթե ամբողջությամբ բաց թողեց ավարտված մրցաշրջանը բազմաթիվ վնասվածքների պատճառով` մասնակցելով միայն Պրեմիեր Լիգայի 8 խաղի: Սակայն «Սիթիում» բարձր են գնահատում իրենց սանին և պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել:
Աղբյուրի համաձայն, Միկայի պայմանագրի երկարաձգման նախաձեռնողը հանդիսանում է «քաղաքայինների» սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնը: Ակնկալվում է, որ Ռիչարդսի հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2015/2016 մրցաշրջանի ավարտը:
Հավելենք, որ բոլորովին վերջերս «Սիթին» երկարաձգել է Սերխիո Ագուերոյի, Գաել Կլիշիի և Յայա Տուրեի հետ պայմանագրերը: Ինչպես նաև «Սիթի օֆ Մանչեսթերում» մտածում են Ռիչարդսի մրցակից արգենտինացի Պաբլո Սաբալետայի հետ գործարքը վերանայելու մասին: