«Չելսին» հերքել է իր կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հնարավոր տեղափոխությունը թուրքական «Գալաթասարայ»:
Օրեր առաջ թուրքական մամուլում հայտնվեց 26-ամյա նիգերիացու հարցազրույցը, որտեղ Միկելը խոստովանում է, որ պատրաստ է ընդունել «Գալաթասարայի» առաջարկը:
Սակայն, ինչպես հաղորդում է ESPN-ը, «Չելսիի» ղեկավարությունը հայտնել է, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Այս պահին Միկելն իր հավաքականի հետ մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթին և հրաժարվում է իր ապագայի մասին խոսել:
Ավելացնենք, որ Միկելը «Սթեմֆորդ Բրիջում» է արդեն 7 տարի: Հասցրել է մասնակցել ավելի քան 180 հանդիպման: «Չելսիի» հետ չորս անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, մեկական անգամ Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան: