Դորտմունդի «Բորուսիան» առաջ է անցել «Լիվերպուլից» Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում: Այս մասին հայտնում է Goal-ը:
Ինչպես հայտնի է, 24-ամյա հայի տրանսֆերը կարող է գնել ցանկացած ակումբ, որը կվճարի պայմանագրով նախատեսված 22 մլն եվրո գումարը: Որոշ տեղեկությունների համաձայն, և՛ «Լիվերպուլը», և՛ «Բորուսիան» պատրաստ են նման գումարից հրաժարվել:
Բացի այդ, երկու ակումբներն էլ արդեն առաջարկություն են արել Մխիթարյանին, ով անձնական պայմանագրի համար համագործակցում է գործակալ Մինո Ռայոլայի հետ: Հիմա մնում է Հենրիխը կայացնի իր ապագայի համար որոշումը:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի հավաքականի առաջատարը նախընտրում է «Բորուսիա» տեղափոխվել: Պաշտոնապես Հենրիխի տեղափոխությունը «Բորուսիա» կիրականացվի մոտակա օրերին:
Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվողների մեջ մամուլը նշում էր նաև «Տոտտենհեմին», սակայն նրանք այնքան էլ մեծ հնարավորություն չունեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: