«Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսը պաշտոնապես նշանակվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ:
Շոտլանդացի մասնագետն իր կարիերան սկսել է «Պրեստոնում», որտեղ աշխատել է 4.5 տարի: Հետո Մոյեսը տեղափոխվեց «Էվերթոն», որտեղ ոչ քիչ հաջողությունների հասավ:
«Գուդիսոն Պարկում» 9 տարի աշխատելուց հետո Դևիդը 2013թ գարնանը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն չկարողացավ արդարացնել Սէր Ալեքս Ֆերգյուսոնի սպասելիքները:
51-ամյա մարզիչն «Օլդ Թրաֆորդից» հեռացվեց դեռ ապրիլին, և այդ պահից նա աշխատանք չուներ: Խոսվում էր, որ նա կարող է գլխավորել «Գալաթասարայը», սակայն թուրքական ակումբը որոշեց վստահել Չեզարե Պրանդելիին:
Այսօր հայտնի դարձավ, որ Մոյեսը մեկուկես տարվա պայմանագիր է ստորագրել «Ռեալ Սոսյեդադի» հետ: