«Գայլերը» հայտարարել են, որ բաժանվում են կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոյից և հարձակվող Դիեգո Կոստայից։
Մոուտինյոն 212 հանդիպում է անցկացրել «Վուլվերհեմպտոնի» կազմում՝ 2018 թվականի հուլիսին «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո: Մոլինյուում իր առաջին մրցաշրջանում Ժոաուն երկրպագուների կողմից ճանաչվեց թիմի լավագույն խաղացող:
Այնուամենայնիվ, տարիքն իր ազդեցությունն է ունենում։ Այս մրցաշրջանում Մոուտինյոն դադարել է լինել իր դիրքի անխոս առաջատար՝ նշելով «գայլերի» մեկնարկային կազմում ընդամենը 20 հանդիպում: Ուստի ակումբը որոշել է չերկարաձգել 36 ամյա պորտուգալացու հետ գործող պայմանագրի ժամկետը։
«Վուլվերհեմպտոնը» որոշել է նոր պայմանագիր չառաջարկել նաև Կոստային, ով սեպտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով միացավ «գայլերին» և հասցրեց մասնակցել 25 հանդիպման: 34 ամյա իսպանացին Խուլեն Լոպատեգիի թիմի կազմում կարողացել է խփել ընդամենը մեկ գոլ։
Ադամա Տրաորեի պայմանագիրը նույնպես ավարտվում է հունիսի վերջին, սակայն «Վուլվերհեմպտոնը» հայտարարության մեջ նշել է, որ բանակցություններ են ընթանում իսպանացի վինգերի հետ՝ համագործակցությունը երկարաձգելու համար: