«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հայտնի վերարկուն փոխանցել է լոնդոնյան ակումբի թանգարան:
Մուգ մոխրագույն վերարկուն պորտուգալացի մասնագետի անփոխարինելի ատրիբուն է եղել «Սթեմֆորդ Բրիջում» աշխատելու առաջին շրջանի ընթացքում:
Սակայն ժամանակները փոխվում են, և այժմ Մոուրինյոն նախընտրում է այլ կերպ հագնվել: Այդ պատճառով էլ նրա հայտնի վերարկուն իր պատվավոր տեղը կզբաղեցնի «Սթեմֆորդ Բրիջում» գտնվող թանգարանում:
-Հիմա այն «Չելսիի» թանգարանում է: Չեմ կարծում, որ անցյալի իրերի մասին հիշելը լավ բան է: Ես բազմիցս եմ այդպես վարվել վերարկուների և ժամացույցների հետ, որոնք կրել եմ նախորդ մրցաշրջաններում:
Եթե սա վերջն է, ապա վերջն է: Մենք սպասում ենք նոր մրցաշրջանին և նոր նախագծեր ենք մշակում: Այդ պատճառով էլ վերարկուն նույնը չի լինի, դա հաստատ,- «Չելսիի» պաշտոնական պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Մոուրինյոն: