• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն խորհուրդ է տվել Օսիմենին, Անգլիա տեղափոխվելու դեպքում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խորհուրդ է տվել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին՝ ինչը փոխի իր խաղաոճում, եթե տեղափոխվի Պրեմիեր լիգա:

Օսիմենն այս մրցաշրջանում հիանալի է հանդես գալիս՝ բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում 20 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:

Վիկտորը համարվում է Մոուրինյոյի նախկին ակումբի «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից մեկը գալիք ամառ, սակայն Ժոզեն կարծում է, որ 24 ամյա նիգերիացին պետք է ազատի իր խաղը սիմուլյացիաներից:

«Նա նույն մակարդակի վրա է, ինչ Դրոգբան, բայց Դիդյեն սիմուլիացիաներ չէր անում: Եթե Վիկտորը փոխի դա, ապա լավ: Ես կգնեի նրան, եթե ես ավելի մեծ բյուջե ունեցող ակումբում լինեի: Նա պետք է փոխի դա, եթե մի օր գնա Անգլիա, որովհետև Իտալիայում հանդուրժող են նման պահվածքի նկատմամբ, իսկ Պրեմիեր լիգայում խիստ կվարվեին նրա հետ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հետաքրքիր փաստեր