«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ «Լեսթերին» չի համարում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի ֆավորիտ, չնայած որ այս պահին հենց նրանք են գլխավորում աղյուսակը։
13-րդ տուրում օգտվելով «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» սայթաքումից, «աղվեսները» բարձրացան առաջին հորիզոնական։ Կլաուդիո Ռանիերիի սաները երկու անգամ ավելի շատ միավոր ունեն, քան գործող չեմպիոն «Չելսին»՝ 28 միավոր 14-ի դիմաց։
Սակայն Մոուրինյոն, ով 2004 թվականին «Չելսիում» փոխարինեց հենց Ռանիերիին, չի հավատում, որ «Քինգ Փաուերի» թիմը կկարողանա մնալ առաջատարի դիրքերում։
-Նրանք կլինեն չեմպիոն, թե ոչ, մենք պարտավոր ենք նրանց ուշադրություն դարձնել և ընդունել, որ զարմանալի արդյունքներ են ցույց տալիս։ Երբ Ռանիերին եկավ «Լեսթեր», բուքմեյքերների կարծիքով նա հեռացման վտանգի տակ գտնվող ամենից հավանական մարզիչն էր, սակայն այժմ իր թիմը լիգայի առաջատարն է, և ես ուրախ եմ դա տեսնել։
Չեմ կարծում, որ կվիրավորեմ Ռանիերիին կամ նրա ֆուտբոլիստներին, եթե ասեմ, որ չեմ հավատում նրանց չեմպիոնությանը։ Սակայն նրանք արժանի են հարգանքի,- ասել է Մոուրինյոն։ Sky Sports