«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միանգամայն վստահ է, որ առաջիկա օրերին իր թիմին կմիանա «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մոուրինյոն հուսով է, որ շատ կարճ ժամանակում կողմերը կհամաձայնեցնեն վերջին դետալները: Մոուրինյոն ցանկանում է, որ «Չելսին» պաշտոնական հայտարարությունն անի մինչև ուրբաթ օրը, երբ Իսպանիայի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի 2014թ-ի առաջնությունում իր առաջին հանդիպումը՝ Հոլանդիայի ընտրանու հետ: Նախատեսված է այս ժամանակահատվածում ավարտին հասցնել նաև Դիեգո Կոստայի տրանսֆերը:
Սպասվում է, որ Ֆաբրեգասը «Չելսի» կտեղափոխվի 28 մլն ֆունտով, իսկ Կոստան՝ 32 մլն ֆունտով: