• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանի ավարտին Էվրան կլքի «Յունայթեդը»

Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Պատրիս Էվրան մրցաշրջանի ավարտին կհեռանա մանչեսթերյան ակումբից: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

Երբ 2011թ-ին ֆրանսիացի պաշտպանը պայմանագիր ստորագրեց «կարմիր սատանաների» հետ, կար մի կետ, ըստ որի պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս 12 ամսով, եթե վերջին մրցաշրջանում Պատրիսը նվազագույնը 25 անգամ հայտնվի «Յունայթեդի» մեկնարկային կազմում:

Էվրան 25 խաղի մասնակցել է մինչև Նոր Տարի, սակայն նա ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը:

Ավելացնենք, որ Էվրան «Յունայթեդին» է միացել 2006թ-ին՝ Նեմանյա Վիդիչի հետ, ով նույնպես այս մրցաշրջանի ավարտին կլքի «կարմիր սատանաներին»: Հաղորդվում է, որ Էվրան կվերադառնա հայրենիք՝ տեղափոխվելով ՊՍԺ կամ «Մոնակո»:

Հետաքրքիր փաստեր