Լուկաշ Ֆաբիանսկին հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Արսենալի» հետ և պատրաստվում է մրցաշրջանի ավարտին լքել լոնդոնյան ակումբը:
Ֆաբիանսկին «Արսենալ» է եկել 2007թ-ի ամռանը: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն Արսեն Վենգերի թիմի հիմնական կազմում տեղ գտնելու ոչ քիչ հնարավորություններ է ստացել, սակայն չի կարողացել օգտագործել դրանք:
Ընթացիկ մրցաշրջանում բարձր մակարդակով է հանդես գալիս իր հայրենակից Վոյցեխ Շեսնին, ուստի 28-ամյա Լուկաշը մտադիր է խաղային պրակտիկայի համար լքել «Էմիրեյթսը»:
-Ես ցանկանում եմ լինել ակումբի և Լեհաստանի ազգային հավաքականի առաջին համարը: Ես շատ բան եմ սովորել Լոնդոնում: Մեծ հարգանքով եմ մոտենում այս ակումբին, սակայն մերժել եմ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը, որպեսզի կարիերաս շարունակեմ այն ակումբում, որտեղ խաղալու հնարավորություն կունենամ,- ասել է Ֆաբիանսկին: Daily Star