«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կարծում է, որ իրենց հարևան «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ դժվար կլինի պահել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաները» առանց որևէ լուրջ խնդիրների չեմպիոնական տիտղոսը վերցրեցին իրենց սկզբունքային մրցակիցներից: Սակայն ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդը» դեռ չի կարողանում գտնել իր խաղը և այս պահին զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
-«Յունայթեդին» դժվար կլինի պահել չեմպիոնական տիտղոսը, քանի որ այժմ նրանք խնդիրներ ունեն: Այս պահին մեծ վտանգ է ներկայացնում «Լիվերպուլը», քանի որ նրանք ունեն Սուարես և Սթարիջ, ովքեր շարունակում են գոլեր խփել,- Տուրեի խոսքերն է մեջբերում The Sun-ը: