«Սիեթլ Սաունդերսի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի պաշտպան Դեանդրե Յեդլինը հայտնել է, որ արդեն հունվարին կարող է միանալ «Տոտտենհեմին»:
Յեդլինի տրանսֆերը լոնդոնցիները գնել են դեռ ամռանը՝ սահմանելով ՄԼՍ-ում հանդես եկող ֆուտբոլիստի համար տրանսֆերային ռեկորդ: Սպասվում էր, որ Դեանդրեն «Ուայթ Հարթ Լեյն» կուղևորվի մեկ տարուց:
Սակայն Քայլ Ուոլկերի և Քայլ Նոթոնի առողջական խնդիրների պատճառով 21-ամյա ամերիկացին արդեն ձմռանը կարող է համալրել Մաուրիսիո Պոչետինոյի թիմի շարքերը: Այժմ Դեանդրեն աշխատում է այդ ուղղությամբ՝ լուծելով Եվրոմիության անձնագրի հարցը: ESPN