«Շալկե 04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրակսլերը հայտնել է, որ պատրաստ է լքել ակումբը և տեղափոխվել Անգլիա:
20-ամյա Յուլիանի խոսքերով, նա արդեն քայլ է կատարել ավելի ամբիցիոզ ակումբ տեղափոխվելու համար, որտեղ կկարողանա իր տաղանդը ցուցադրել ողջ աշխարհին: Դրակսլերը չի թաքցնում, որ դիտարկում է Անգլիա տեղափոխվելու տարբերակները:
-Ես շատ բանում եմ պարտական «Շալկեին» և ցանկանում եմ դա ընդգծել: Սակայն այնքան կապված չեմ ակումբի հետ, որ ընդմիշտ այստեղ մնամ: Կարող եմ անկեղծ խոստովանել, որ իմ երազանքն է հանդես գալ թոփ ակումբում:
Եթե դու ցանկանում ես լուրջ արդյունքների հասնել, ապա պետք է խաղաս այնպիսի ակումբում, ինչպին է «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» կամ «Չելսին»,- Դրակսլերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: