«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ և ամրապնդեց իր դիրքերը Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում:
«Կարմիր սատանաների» կազմում հանդիպումը բաց թողեց Մարկուս Ռաշֆորդը: Սակայն հանդիպման առաջին իսկ րոպեներից խաղադաշտում կարողացան հայտնվել վնասվածքներից ապաքինված Ռաֆայել Վարանը, Ջեյոն Սանչոն և Անտոնի Մարսյալը։
«Գայլերի» մեկնարկային կազմում միայն մեկ փոփոխություն կար՝ Դանիել Բենտլին, ով իր նորամուտը նշեց ակումբի կազմում՝ դարպասում փոխարինեց Ժոզե Սային։
Դեղին՝ Կազեմիրո, Ալեխանդրո Գարնաչո, Լյուկ Շոու – Դիեգո Կոստա, Քրեյգ Դոուսոն։