«Մանչեսթեր Յունայթեդը» ուժ գտավ երկու գնդակի պակասը հետ բերելու համար և սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին»:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն արձագանքել է «Տոտտենհեմից» կրած 2:0 հաշվով պարտությանը` մեկնարկային կազմում ընդգրկելով Դիոգո Դալոտին, Քրիստիան Էրիկսենին և Անտոնի Մարսյալին, ովքեր փոխարինեցին Լյուկ Շոուին, Մեյսոն Մաունտին և Ալեխանդրո Գարնաչոյին:
Ռայան Յեյթսը և Օլա Այնան հայտնվեցին «անտառապահների» մեկնարկային կազմում՝ փոխարինելով Օրել Մանգալին և Նեկո Ուիլյամսին։
«Մանչեսթեր Յունայթեդ» 3 – 2 «Նոթինգհեմ Ֆորեստ»
Գոլերը՝ Էրիկսեն, Կազեմիրո, Ֆերնանդես ֊ Աուանի, Բոլի
Կարմիր՝ Ուորալ
Դեղին՝ Վան֊Բիսակա, Ռաշֆորդ․ Օնանա, Ֆերնանդես֊ Օրիե, Գիբս֊Ուայթ, Այնա, Կույատե